ԵՐԿՈՒ ԽՈՍՔ


۞۞۞
Ստեղծեցի կայքէջը որպեսզի աշխարհի իսպանախոսներին ներկայացնեմ Հայաստանը, մեր մշակույթը, պատմությունը, ավանդույթները և ազատագրական պայքարը:
Կայքէջը անձնական կարծիքս հայտնելու համար չէ, այլ հավաստի աղբյուրներից գտնելու, համեմատելու, միացնելու և ներկայացնելու նյութեր, որոնք գտնվում են տարբեր գրքերում ու հանրագիտարաններում, սակայն իսպաներեն լեզվով չեն, ոչ էլ համացանցում են:


Առանց հաշվի առնելու Եղեռնի հարցը, համացանցում հայերիս մասին իսպաներեն գրեթե ոչինչ չկա ու կարծում եմ որ ժամանակն է որպիսի աշխարհի իսպանախոս հայերը, որոնք հիմնականում բնակվում են Հարավային Ամերիկայում, և մնացած իսպանախոս մարդիկ հեշտությամբ գտնեն հետաքրքիր և անհրաժեշտ տեղեկություն իրենց հետաքրքրությունը կամ գիտելիքները լրացնելու համար: 
Կայքում կա նաև հայերեն բաժին, որտեղ կարևորագույն նյութերը ազգի հերոսների կենսագրություններն են, որոնք մինչև վերջերս չկային համացանցում: Այդ բաժինը մոտ ժամանակներում կմեծանա:


Ինձ շատ հաճելի է շարունակել ստանալ ձեր կարծիքները և առաջարկները, դարձնել ձեզ այս փոքր գործիս մասնակիցներ, լրացնել գիտելիքներս, թարգմանելով տարբեր լեզուներից իսպաներեն և ամենակարևորը, հոգեպես հարստանալ որպես Հայ մարդ: 
Ջերմ ողջույններ բոլորին:


VIII. I. IX. XI.

No hay comentarios: